Վիեննայում հսկայական ինտերակտիվ «ժպիտ»-ը կարտացոլի քաղաքացիների տրամադրությունը


19:32 , 10 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Ավստրիայի մայրաքաղաքում լուսարձակող «ժպիտ» է հայտնվել, որն արտահայտում է քաղաքացիների տրամադրությունը:  Ինչպես ներկայացնում է Euromag-ը՝ պողպատից և նեոնային խողովակներից պատրաստված 8 մետրանոց կառույցը զարդարում է Triester Strasse շինության տանիքը:

Շաբաթվա ընթացքում «ժպիտը» կցուցադրի Վիեննայի բնակիչների տրամադրությունը՝ վերլուծելով փողոցներում տեղադրված տեսախցիկներից ստացված տվյալները: Եթե տեսագրություններում հայտնված մարդկանց մեծամասնության դեմքի արտահայտությունը ուրախ լինի, ապա կառույցը ժպիտ ցույց կտա, հակառակ պարագայում՝ տխուր դեմք կերևա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ