ԱՄԷ-ն պատրաստվում է անօդաչուներն օգտագործել փոստը տեղ հասցնելու համար


19:19 , 10 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Արաբական Միացյալ Էմիրությունները շուտով անօդաչու թռչող սարքերը կօգտագործի փոստը տեղ հասցնելու համար: Այս մասին հաղորդում է Emirates 24/7 պարբերականը` վկայակոչելով ԱՄԷ-ի կառավարական հարցերով նախարար Մուհամմեդ Ալ-Գերգավիի հայտարարությունը:

Նրա խոսքերով` սա աշխարհում առաջին փորձն է, երբ կառավարական փոստը և ծանրոցները հասցեատերերին կփոխանցվեն անօդաչուների օգնությամբ: Անօդաչուն, որը նախատեսվում է օգտագործել այս նպատակով, ունի 0.5 մ երկարություն, դրա վերին մասում տեղակայված է ոչ մեծ բեռնատար խցիկ:

Անօդաչուները կփորձարկվեն առաջիկա վեց ամիսներին: Նախատեսվում է, որ դրանք կշահագործվեն տարվա ընթացքում: