Գարեջրի գերմանական բաղադրատոմսը կարող է ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մեջ


21:01 , 10 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Գարեջրի գերմանական բաղադրատոմսը կարող են ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կազմում: Գրեթե 5 հազար տարի առաջ Բավարիայում ստեղծվեց Գարեջրի մաքրության մասին օրենքը, որը կոչվում է Ռայնխայտսգեբոտ: 

Այդ օրենքի համաձայն՝ ըմպելիքը հնարավոր է պատրաստել միայն 4 բաղադրիչներից՝ ջուր, թթխմոր, գայլուկ ու գարի: 

Օրենքն ընդունվել էր ըմպելիքի մեջ վտանգավոր նյութեր ավելացնելը գարեջրագործներին արգելելու համար: Դարեր շարունակ գերմանացի գարեջրագործները չեն շեղվել կանոններից: 

Գերմանիայի գարեջրագործների ֆեդերացիան պնդում է, որ երկրում գրանցված է գարեջրի 1300 արտադրող, որոնք Մաքրության մասին օրենքի շրջանակում պատրաստում են գարեջրի 5 հազար տեսակ: 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընտրություն է կատարելու դաշնային հողերի գարեջրի պահպանման բաղադրատոմսերի ավելի քան 30 առաջարկներից:

Գերմանացիները հուսով են, որ Մաքրության մասին օրենքը կներառվի Համաշխարհային ժառանգության ցանկում մինչ 2016 թվականը: