ՀՀ Ազգային ժողովը դարձավ ֆրանկոֆոնիայի ԽՎ լիիրավ անդամ


18:40 , 10 փետրվար, 2014

Լավ լուր

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԴԱՐՁԱՎ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԽՎ ԼԻԻՐԱՎ ԱՆԴԱՄ

Սիրով տեղեկացնում եմ, որ այս տարվա փետրվարի 5-6-ը Ռաբաթում (Մարոկկո) կայացած ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել ՀՀ Ազգային ժողովի՝ ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում լիիրավ անդամի կարգավիճակ ստնալու մասին դիմումը: Առայժմ պաշտոնական նամակը Երեւան չի հասել, բայց արդեն կարող ենք արձանագրել, որ ՀՀ Ազգային ժողովը ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ասոցացված անդամի կարգավիճակը փոխվեց եւ մեր խորհրդարանն այլեւս ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիիրավ անդամ է:

ՀՀ ԱԺ-ում ֆրանկոֆոնիայի պատվիրակության ղեկավար՝ Մարգարիտ Եսայան