Թուրք հոդվածագիրը Էրդողանին «պառավ ջադու» է անվանել


17:58 , 10 փետրվար, 2014

Pastinfo.am-ը գրում է.

Թուրքական «Todays Zaman» թերթի հոդվածագիր Իհսան Յըլմազը, խոսելով դեկտեմբերի 17-ի «մեծ կաշառք» օպերացիայի մասին, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «պառավ ջադու»: Նշյալ արտահայտությունը նա արել է թուրքական հեռուստահողորդումներից մեկի ժամանակ և ապշեցրել հաղորդման մյուս հյուրերին:    Յըլմազըմասնավորապես ասել է. «Երկիրը բամբասանքով և պառավ ջադուի կերպարանքով հրապարակներում մեծ-մեծ խոսալով չի կառավարվի»:   Հիշեցնենք, որ դատարանը վերջերս բավարարել էր թուրք գրող Իհսան Էլիաչըքի դեմ Էրդողանի ներկայացրած դատական հայցը:   Վարչապետի փաստաբանները դատի էին տվել գրողին` 2013 թվականի հունիսի 18-ին սոցիալական կայքերից մեկում արած հրապարկման մեջ վարչապետին վիրավորելու մեղադրանքով: Իհսան Էլիաչըքը Twitter-ում, մեկնաբանելով Գեզի զբոսայգու համար մղվող պայքարում Թուրքիայի վարչապետի գործելակերպը, նրան անվանել էր «բռնապետ, կաշառակեր, անամոթ զրպարտիչ, խաբեբա»: