Հայաստանում սկսվել է նոր անօդաչու թռչող սարքերի փորձարկումը


17:52 , 10 փետրվար, 2014

Հայաստանում  սկսվել է նոր անօդաչու թռչող սարքերի փորձարկումըPanorama.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական «102»-րդ ռազմական բազայում մեկնարկել են նոր «Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարքերի փորձարկման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է «Իտար-տասս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության հայտարարությանը:

Ըստ հաղորդագրության, փորձնական թռիչքներն անցակցվում են տարբեր զորավարժարաններում՝ եղանակային տարբեր պայմաններում՝ գիշերվա և ցերեկվա ժամերին, այդ թվում` լեռնային տեղանքում:

Անօդաչու թռչող սարքերը կիրառվում են հետախուզության և ռադիոէլէկտրոնային պայքարի շրջանակներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ