Ուկրաինայի ընդդիմությունը պառակտվում է


17:40 , 10 փետրվար, 2014

Ուկրաինայի ընդդիմությունը պառակտվում էArmnewstv.am-ը գրում է.

Ուկրաինայի ընդդիմության շարքերում պառակտում է նկատվում` կապված սահմանադրության փոփոխությունների հետ: 10-րդ «ժողովրդական վեչե»-ի ժամանակ տարաձայնություններ են առաջացել խորհրդարանի ու կառավարության իրավասությունների մեծացման վերաբերյալ: Բատկիվշչինան կողմ է խորհրդարանի լիազորությունների ընդլայնմանը, Հարված կուսակցությունը` կառավարության: Գերագույն ռադայում էլ կոմունիստներն էլ առաջարկել են ստեղծել Ուկրաինայի դաշնություն, որի տարածքային միավորներին կտրվի մեծ լիազորություններ: Չնայած տարաձայնություններին, ընդդիմությունը միասնական է Յանուկովիչի վարչակարգը վերացնելու հարցում: Մայդանի մասնակիցները Արևմուտքից պահանջում են պատժամիջոցներ կիրառել ուկրաինական իշխանությունների նկատմամբ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ