Ահա այն անձը, ով մեղադրվում է մոտ մեկ տոննա հերոինի գործով


17:28 , 10 փետրվար, 2014

Ահա այն անձը, ով մեղադրվում է մոտ մեկ տոննա հերոինի գործովYerkir.am-ը գրում է.

ՀՀ ՓՊ Հանրային պաշտպանի գրասենյակից yerkir.am-ին  տրամադրել են 927 կգ հերոինի ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող` Թուրքիայի քաղաքացի Օսման Մեջեթի Ուղուրլուի լուսանկարը:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Մեղրիի մաքսատանը Իրանից ՀՀ-ի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարի զննման արդյունքում` հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերվել էր առանձնապես խոշոր չափերի`927 կգ հերոին տեսակի թմրամիջոց: Փաստի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ