19:00 , 10 փետրվար, 201410 Աշխարհի ամենածեր մարդասպանը

2009 թ.-ին 98-ամյա Լաուրա Լանդքիստը դարձավ Ամերիկայի ամենածեր մարդասպանը: Նա խեղդեց իր 100-ամյա սենյակակցին: Այս դեպքի մասին առկա փաստերը մինչ այժմ էլ ինչ-որ չափով մութ են մնում: Հայտնի է, որ Լանդքիստը տառապում էր տկարամտությամբ և ցանկանում էր, որ ամբողջ սենյակն իրեն պատկաներ: Իր սենյակակցին տարիներ շարունակ ծաղրի ենթարկելուց հետո այս տարեց կինը, ի վերջո, գիշերվա կեսին սպանեց իր նրան:
Այնուամենայնիվ, այն ծերանոցի աշխատակիցները, որտեղ բնակվում էին այս երկու կանայք, ասում են, որ նրանք մտերիմ ընկերուհիներ էին: Ուստի կարելի է ենթադրել, որ սպանությունը թշնամանքի հողի վրա չի կատարվել: Կինն այդ քայլին գնացել է մտավոր շեղումների պատճառով:
9 Աշխարհի ամենահաջողակ բռնապետը

Մի քանի տարի առաջ Լոս Անջելոսի կալիֆորնյան համալսարանի վերլուծաբաններից մեկը հետաքրքիր վիճակագրություն ներկայացրեց: Նա կազմեց 13 բռնապետների ցուցակ, ովքեր կարճ ժամանակահատվածում զգալիորեն ավելացրել են իրենց երկրի հարստությունը: Ցուցակում ընդգրկված էին այնպիսի սարսափելի բռնապետեր, ինչպիսիք են Գեներալ Ֆրանկոն և Անտոնիա դե Օլիվեյրա Սալազարը: Ցուցակի առաջատարը Իդրիս I–ն էր: Նա Լիբիայի պատմության առաջին և միակ թագավորն էր: Նա ղեկավարել է Լիբիան 1951-1969 թթ.: Լիբիայի քաղաքացիները ժամանակի ընթացքում հոգնեցին այս անխիղճ խելագարի տիրապետությունից և իշխանության բերեցին Մուամար Քադդաֆիին: Իդրիսի իշխանության օրոք կոռուպցիայի մակարդակը աննախադեպ մեծ չափերի էր հասնում, և մարդկային ստորացումները հասարակ բան էին դարձել: Այնուամենայնիվ, նրա տիրապետության օրոք ՀՆԱ-ն 9.78 անգամ բազմապատկվեց: Մի խոսքով, նա պատմության ամենահաջողակ դիկտատորն էր, եթե իհարկե հաշվի չառնենք, որ նրա տիրապետության օրոք մարդկանց իրավունքների ոտնահարումները չափազանց տարածված էին:

Հոլոքոստի ժամանակ զոհվեցին 6 մլն. հրեա և միլիոնավոր այլազգիներ, որոնց նացիստները ազգի թշնամիներ էին հայտարարել: Թվում է, թե անհնար է պարզել՝ այս անթիվ զոհերից ով էր առաջին զոհը: Այնուամենայնիվ, պատմաբան Թիմոթի Ռիբակը նշում է, որ Հոլոքոստի առաջին զոհը հրեա Արթուր Քահնն է: 1933 թ.-ի ապրիլի 12-ին՝ ժամը հինգին, Քահնին սպանեցին նացիստական ճամբարում: Նրան սպանելու էին տարել երեք այլ տղամարդու՝ Էռնստ Գոլդմենի, Ռուդոլֆ Բենարիոյի և Էրվին Քահնի հետ: Վայրկյաններ անց նրանք ևս սպանվեցին: Այս 4 տղամարդը սպանվեցին Փրիթլբեչ գյուղակի մոտակայքում: Ներկայումս գյուղն ավելի հայտնի է Դախաու անունով: Թեպետ նացիստները նախկինում էլ, անկասկած, սպանել էին Գերմանիայի հրեաներին, Ռիբակը պնդում է, որ Քահնի սպանությամբ սկիզբ է դրվել ցեղասպանության ֆորմալ գործընթացին:
Պատկերացրեք, որ 23 ժամ շարունակ բանտարկված եք փոքրիկ խցի մեջ: Ոչ մի զբաղմունք, ոչ մի մարդ, ում հետ կարելի է շփվել: Ի՞նչ եք կարծում, որքա՞ն ժամանակ կդիմանայիք այսպես: Ալբերտ Վուդֆոքսը այս պայմաններում ապրել է 41 տարի:
Սև հովազների նախկին անդամ Վուդֆոքսին Լուիզիանայի բանտի մենախուց ուղարկեցին այն բանից հետո, երբ բանտի հսկիչներից մեկը սպանվեց: Դատավարության արդյունքում պարզ դարձավ, որ սպանությանը մասնակցել էին նաև երկու այլ բանտարկյալ՝ Ռոբերտ Քինգը և Հերման Վոլասը: Քինգն ազատ արձակվեց 29 տարի մենախցում անցկացնելուց հետո, իսկ Վոլասն ազատ արձակվեց 40 տարի մենախցում անցկացնելուց հետո և մահացավ ազատ արձակվելուց 3 տարի անց: Վուդֆոքսը մինչ այժմ էլ բանտում է, թեպետ Amnesty-ն հայտնում է, որ ոչ մի ապացույց չի վկայում, որ նա որևէ կապ ունի հսկիչի սպանության հետ: Վուդֆոքսի խոսքով, նրանք երեքով մեղադրվել էին սպանության մեջ այն բանից հետո, երբ փորձել էին ավելի լավ պայմաններ պահանջել ղեկավարությունից: Անգամ սպանվածի այրին է կարծում, որ Վուդֆոքսն անմեղ է: Մի քանի ամսից արդեն 42 տարի կլինի, ինչ Վուդֆոքսը բանտում է: Հուսով ենք, որ ոչ ոք չի գերազանցի այս ռեկորդը:

Գամիլ Էլ Բաթոթին եգիպտական ավիաուղիների օդաչուներից էր: 1999 թ.-ին նա մոտ 60 տարեկան էր: Չնայած այդ տարիքին՝ նա ոչ մի կերպ չէր կարողանում բավարարել իր սեռական քաղցը: Գամիլը սեռական ոտնձգություններ էր գործում աշխատակիցների հանդեպ, կենակցում դեռահասների հետ և ձեռք գցում անծանոթ կանանց: Գամիլի ղեկավարությունը արդեն կուշտ էր այս ամենից և պատրաստվում էր աշխատանքից ազատել նրան: Ցավոք, նրան այս մասին հայտնեցին թռիչքի ժամանակ: Թեպետ դեպքի մանրամասները պարզ չեն, ասում են, որ Գամիլը տարօրինակ կերպով արձագանքեց աշխատանքից ազատվելու լուրին: Նա դիտավորյալ ինքնաթիռով վայրէջք կատարեց օվկիանոսի մեջ: Արդյունքում ինքնաթիռի բոլոր 217 մարդիկ մահացան: Պատահարի վերաբերյալ մի շարք տեսակետներ են հնչում, սակայն չկա ոչ մի ապացույց այն մասին, որ Գամիլն ահաբեկիչ էր: Շատերն ասում են, որ նա պարզապես նյարդային ու դժբախտ մարդ էր: Եթե դա ճիշտ է, Գամիլի ինքնասպանությունը պատմության ամենավտանգավոր ինքնասպանությունն է:
Շարունակելի...