16:16 , 10 փետրվար, 2014Esem.am-ը գրում է.
Հայտնիության պսակը դերասանուհու քայլեր անող Տաթև Սարգսյանի ճակատը զարդարեց «Դժվար ապրուստ» սերիալից հետո: Այժմ նա մեկ այլ հեռուստանովելում է շարունակումնկարահանվել` այս անգամ, սակայն, դրական կերպարով: Բացահայտիր սերիալայինդերասանուհուն մեր այս հարցազրույցից:
Ծննդյան օր, ամիս, տարի` 22.02.92թ.
Ծննդավայրը` ք. Երևան
Կրթությունը` սովորում է Մոսկվայի Սիներգիա ինստիտուտի կառավարման ևմենեջմենթի
ֆակուլտետում
Ում հետ է ապրում` մայրիկի և տատիկի, պապիկի

- Սերիալային առաջին դերդ «Դժվար ապրուստ»-ում էր: Մինչ այդ` որպես դերասանուհի,քեզ չես «փորձել»:
- Այո՛, առաջին դերը, որն ինձ ճանաչում բերեց «Դժվար ապրուստի» Էվայի կերպարն էր: Մինչ այդ նկարահանվել էի «Ցասում» գեղարվեստական ֆիլմում, որտեղ մարմնավորում էի գլխավոր հերոսուհուն` Հասմիկին: Դրա պրեմիերան 2011-ի ամռանն էր. կիոնթատրոններում ընդամենը երկու շաբաթ մնաց ու ոչ մի հաջողություն չունեցավ:
-«Դժվար ապրուստ»-ում կերպարդ բասացական էր, իսկ «Հարազատ թշնամի» սերիալումմարմնավորում ես դրական կերպարի: Առաջինի դեպքում
բացասական մեկնաբանությունները քո հասցեին շատ էին, իսկ այժմª ինչպես են մարդիկ
վերաբերվումնոր կերպարիդ:
-Այո, մոտ երկու տարի «Դժվար ապրուստ»-ում նկարահանվելու ժամանակ, ցավոք, արժանացել եմ բավականին շատ քննադատությունների: Ինձ համար հետաքրքիր էր բացասական կերպարով հանդես գալը, քանի որ պետք է այդպիսին չլինելով` նման կերպար ստեղծեի: Հայաստանում մարդիկ հաճախ են դերասանին նույնացնում կերպարի հետ. հասկացել եմ, որ բացասական կերպար պետք է կերտել, սակայն ոչ Հայաստանում: Այժմ Օլյային եմ մարմնավորում: Շատ ուրախ եմ, որ դրական կերպարով եմ հանդես գալիս. նա պոզիտիվ է ու փորձում է օգնել իր ընկերուհուն: Չնայած, կարծում եմ, լավը լինես, թե վատը, միշտ էլ քննադատությունների կարժանանաս: Միայն մի լավ բան եմ լսել, որ ասում են` ճաշակով եմ հագնվում: Ուրախ եմ, որ գոնե այդ մեկը գնահատում են:

- Միանգամայն այլ մասնագիտությամբ ես սովորում: Ինչպե՞ս հայտնվեցիր հեռուստատեսությունում:
- 2010 թվականին` տասը տարի Ռուսաստանում ապրելուց հետո, եկա Հայաստան. ո՛չ ընկերներ ունեի, ո՛չ քաղաքին էի ծանոթ: Այդ շրջանում շատ պատահական քասթինգ ընկերություններից մեկի տնօրենը առաջարկեց գրանցվել իրենց մոտ, բայց հրաժարվեցի, քանի որ գիտեի՝ ծնողներս դեմ կլինեն: Սակայն նա ինձ առաջարկեց գալ ու հետևել նկարահանման ընթացքին: Այդ ժամանակ նկարահանվում էր Միշոյի և Իռենի «Դու խառնվում ես» տեսահոլովակը. քասթինգի ընթացքում Միշոն ընտրեց ինձ. դա եղավ իմ առաջին փորձը, ու ամեն ինչ սկսվեց: Այժմ մտածում եմ, որ լինելու բանը լինում է, և ուրեմն այդպես պետք է սկսվեր ամեն ինչ:
Չեմ կարծում, որ հաջողությունը գալիս ու ծեծում է մարդկանց դուռը: Կարծում եմ՝ պետք է անցնել ինչ-որ փուլ, ու ես դեռ շատ աստիճաններ ունեմ բարձրանալու. դեռ պրոֆեսիոնալիզմը չկա:
- Նախնական զրույցում նշեցիր, որ մանկությանդ երազանքը բժշկուհի դառնալն էր:
Գո՞հես այն աշխատանքից, ինչ այսօր անում ես:
- Այո, բժշկուհի դառնալը մանկության երազանք էր, իսկ ծնողներս ցանկանում էին, որ իրավաբան դառնամ: Սակայն երբեք չեմ պատկերացրել, որ կարող եմ գրաֆիկով ապրել ու 9-6-ը աշխատել: Ուրախ եմ այն ամենի համար, ինչ այժմ կատարվում է շուրջս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ