15:51 , 10 փետրվար, 2014
Armnewstv.am-ը գրում է.
«Ձնեմարդուկ»-ի կազմակերպիչները փետրվարի 14-16-ը մոտ 800 մասնակցի են սպասում սառցե քանդակների իրենց մտահղացուներով:
«Կարին» համույթի գեղարվեստական ղեկավարի սաները Վայոց Ձորի կուրորտային քաղաքում ոչ կհանգստանան,ոչ էլ կքանդակեն: Գագիկ Գինոսյանն ու իր «Կարին»-ը խոստանում են ցրտաշունչ փառատոնը ջերմ դարձնել:
Ջերմուկի «Ձնեմարդուկ»-ում հաղթողներ ու պարտվողներ չեն լինի: Արդեն գրանցված 60 թիմերից 30-ը հենց տեղացի են, 15-ական թիմեր էլ Վայոց Ձորի մարզից ու Երևանից են: Ջերմուկցիների երկու ամենաստեղծագործ թիմերը երկօրյա հանգստի կմեկնեն Արցախ: Վայոց Ձորի ու Երևանի երկուական լավագույն թիմերն էլ ևս երկու օր կվայելեն Ջերմուկը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ