15:31 , 10 փետրվար, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Ստենդֆորդի համալսարանի պրոֆեսոր Քելի Մակգոնիգալը, ով ուսումնասիրում է մարդկանց ինքնագիտակցությունն ու կամքը, եզրակացրել է, որ մեր ուղեղը բաղկացած է երկու հատվածից՝ «հին ուղեղից», որը փոխանցվել է նախնիներից, և «նոր ուղեղից», որը գլխուղեղի դիմային հատվածն է: Գիտնականի խոսքով՝ նախնիներից փոխանցված ուղեղը չի փոխվել մարդկության ողջ գոյության ընթացքում, իսկ «նոր ուղեղը» կատարում է ինքնավերահսկման և ինքնագիտակցության գործառույթ: