Փոքրիկ ձագուկներն իրենց մայրիկի արգանդում (Photo)


21:45 , 10 փետրվար, 2014

National Geographic-ի հետազոտողները ծնվելուց մի քանի շաբաթ առաջ կարողացել են լուսանկարել ձագուկներին իրենց մայրիկների արգանդում: Մենք նրանց երբեք այսպես չենք տեսել՝ միաժամանակ և՛ գեղեցիկ, և՛ վախենալու:

«Յուրօրինակ կենդանիները մայրիկի արգանդում» նախագիծն իրականացրել է ռեժիսոր և պրոդյուսեր Փիտեր Չիննը: Չծնված ձագուկին լուսանկարելու համար նրան հարկավոր են եղել բազմաթիվ փոքր տեսախցիկներ, որոնց միացված են եղել 4D ՈՒՁՀ-ին: Ներկայացված լուսանկարները երբևէ ստացված ամենամանրակրկիտ և հաջող պատկերներ են:

Շարպեյի ձագուկ

Փոքրիկ չիհուահուա

Անհայտ ցեղատեսակի շան ձագուկ

Փղի ձագուկ. Լուսանկարն արված է մայր փղի հղիության 20 ամիսներից 12-րդի ժամանակ

Փոքրիկ վագրակատուն մայրիկի արգանդում մորթու կետեր է ձեռք բերում ձևավորման վերջին շաբաթներին

Շան ձագուկը կարծես թե թռչում է տիեզերքում

Կայսերական պինգվին. շուտով նա կկոտրի ձվի կեղևը և կսկսի ապրել աշխարհի ամենացուրտ վայրերից մեկում՝ Անտարկտիդայում

Սրանք սպիտակ արջի ձագուկներ են

Չղջիկները դեռևս լիովին սպիտակ են

Ձի ձագուկը (մատրակը) արգանդում զարգանում է հենց այս դիրքում

Վագրային շնաձուկի ձագուկը դեռևս մոր արգանդում է ձեռք բերում մահացու սուր ատամները

Այս փուլում դելֆինի մոտ արդեն աճում են փոքրիկ ատամիկները և զարգանում է պոչը

Օձ