Angry Birds գործողության ժամանակ Նյու Յորքի ոստիկանությունը 3000 աքլոր է ազատել


15:12 , 10 փետրվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է աքլորների մարտեր կազմակերպող 9 հոգու, նրանք կարողացել են ավելի քան 3000 աքլոր ազատել, գրում է Russia Today-ը:

«Աքլորների մարտերը դաժան, վիրավորական և բարբարոսական մրցումներ են, որոնց ժամանակ տանջում են կենդանիներին: Դրանք սպառնում են հանրության առողջությանն ու անվտանգությանը և օգտագործվում են այլ հանցագործությունների կատարման համար»,- ասել է Նյու Յորքի գլխավոր դատախազ Էրիկ Շնեյդերմանը: 

Ոստիկանության գործողությունը ստացել է Angry Birds անվանումը: Իրավապահները կանխել են Քուինսում կազմակերպված մարտը, Բրուքլինում գաղտնի հավանոց են գտել և դրա միջոցով դուրս են եկել մի ամբողջ ֆերմայի վրա:

Նյու Յորք նահանգում կենդանիներին տանջելու և մարտեր կազմակերպելու համար նախատեսված առավելագույն պատիժը 4 տարվա ազատազրկումն է և 25 հազար դոլար տուգանքը: