ՀՀ–ում քաղապաստան խնդրած ադրբեջանցի ընտանիքի հարցով հարուցվել է վարչական վարույթ


15:06 , 10 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Հայաստանից քաղաքական ապաստան խնդրած Բաքվի բնակիչ Ջավիդ Օրուջևի հինգ հոգանոց ընտանիքի հարցով հարուցվել է վարչական վարույթ և սահմանված կարգով գործը առաջ է գնում, այս մասին Tert.am–ին հայտնեց ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

«Ընթացակարգ գոյություն ունի, ըստ այդմ՝ նայվում է: Առիթ ունեցել եմ ասելու, նորից պիտի կրկնեմ՝ Հայաստանում քաղաքական ապաստան խնդրելու 2800 հատ հայտ ունենք անցած ժամանակաշրջանում և դա ընդամենը 2800–ից մեկն է»,- ասաց Գագիկ Եգանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ