14:41 , 10 փետրվար, 2014Երբ մենք պատահմամբ սպասքի որևէ պարագա ենք կոտրում, երբեք չենք երկմտում՝ դեն նետե՞լ դրանք, թե ոչ: Սակայն ժամանակակից արվեստի տաղանդավոր ներկայացուցիչ չիլիացի դեկորատիվ ոճաբան Լիվիա Մարինը արվեստի աշխատանքներ ստեղծելիս շեշտը դնում է հենց իրերի կոտրված ու դեֆորմացված մասերի վրա: Նրա ստեղծած կերամիկական քանդակները ասես հալված լինեն, սակայն դրանց վրայի գեղեցիկ նախշերն անթերի տեսք ունեն՝ «դեֆորմացված» մասերի շնորհիվ:
Նրա այս աշխատանքները ցուցադրության են հանվել Լոնդոնի «Eagle» պատկերասրահում:







