13:07 , 10 փետրվար, 2014
Lurer.com-ը գրում է.
Մեծ Բրիտանիայում փոթորիկներն ու չդադարող հորդառատ անձրևները հանգեցրել են Թեմզայի ջրերի մակարդակի բարձրացման: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Գետը կարող է ջրհեղեղ առաջացնել 14 քաղաքներում, այդ թվում՝ Լոնդոնում: Ջուրն արդեն խախտել է երկաթուղու աշխատանքը Դևոնում և Քոռնուոլում: Ուելսում հեղեղումները հանգեցրել են էլեկտրաէներգիայի մատակարարումների խափանումների, հոսանքազրկված են տասնյակ հազարավոր տներ:
Զինվորականները գետի վտանգավոր հատվածների երկայնքով ամբարտակների կանգնեցման աշխատանքներ են սկսել՝ դրա համար օգտագործելով ավազով լցված պարկեր:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի հարավ-արեւմուտքում փոթորիկներն ու անձրևները չեն դադարի առնվազն մինչև կիրակի օրը: