17:35 , 10 փետրվար, 2014Մի 28-ամյա տղամարդ Ավստրալիայի հարավում ընկերների հետ ձուկ որսալիս մահացել է շնաձկան հարձակումից: Այս տղամարդը ստորջրյա ձկնորսությամբ զբաղվող խմբի անդամներից էր: Նա կորավ Յորք թերակղզու մոտակայքում գտնվող Գոլդսմիթ լողափի ջրերում: Ականատեսները ոստիկանությանը հայտնեցին, որ տեսել են, թե ինչպես է զոհը ջրում սկսել անհանգիստ շարժումներ անել՝ տեսնելով իրեն մոտեցող սպիտակ շնաձկանը:

Ավստրալիայի հարավային ափը, որը գտնվում է Ադելաիդա քաղաքի մոտակայքում: Ասում են, որ մեծ սպիտակ շնաձուկը այդ տեղանքում է եղել հարձակումից դեռևս մի շաբաթ առաջ:
Ոստիկանության աշխատակիցներն ասացին, որ ականատեսները հոգեբանական տրավմա են ստացել՝ տեսնելով այս ողբերգությունը: Սերժանտ Մարկ Ստյուարտն ասաց. «Մեզ հաջողվել է պարզել, որ 28-ամյա տղամարդը փորձառու ձկնորսական խմբի անդամ էր: Ձկնորսները թերակզի էին գնացել՝ պատահարի հաջորդ օրը ստորջրյա որսորդության մրցույթի մասնակցելու համար: Ձկնորսները ջրի տակ լողում էին իրարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, երբ շնաձուկը հարձակվեց տղամարդու վրա»:
Արևմտյան Ավստրալիայի կառավարությունը անցյալ շաբաթ մի ռազմավարական ծրագիր է ներկայացրել: Ծրագրի կետերից մեկով թույլ է տրվում սպանել 3 մետրից ավելի երկարությամբ սպիտակ շնաձկներին, ցուլ շնաձկներին և վագրային շնաձկներին, սակայն չի թույլատրվում վնասել ավելի փոքր շնաձկներին: Այս ռազմավարության ընդդիմախոսները նշում են, որ ոչ մի գիտական ապացույց չկա, որը կհաստատի, որ շնաձկներին սպանելը կնվազեցնի ջրում լողացող մարդկանց կյանքին սպառնացող վտանգները: