Թուրքիան կականազերծի Հայաստանի հետ սահմանակից ականապատ տարածքները


13:01 , 10 փետրվար, 2014

Թուրքիան կականազերծի Հայաստանի հետ սահմանակից ականապատ տարածքները Panorama.am-ը գրում է.

Թուրքիան պատրաստվում է Հայաստանի ու Իրանի հետ սահմանին տեղակայել սահմանային վերահսկողության ժամանակակից համակարգեր: Ըստ թուրքական «Աքշամ» պարբերականի` Թուրքիայի արևելյան սահմանամերձ գոտիներում զինված ուժերի գլխավոր շտաբի և ներքին գործերի նախարարության համատեղ կոորդինացմամբ սկսվել են ականազերծման աշխատանքները: Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով:

1. Իրականացնել ականազերծման աշխատանքներ Հայաստանի և Իրանի հետ սահմանակից ականապատ տարածքներում (11 մլն 665 հզ 641 քմ):

2. Տեղակայել սահմանային վերահսկողության ժամանակակից համակարգեր, որոնց տեխնիկական հնարավորությունները թույլ կտան առավելագույնս կանխել ապօրինի միգրացիան և մաքսանենգությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ