12:36 , 10 փետրվար, 2014
Armsport.am-ը գրում է.
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի 20-րդ տուրի «Վերդերի» հետ խաղից հետո (5:1) կիսվել է իր տպավորություններով: Կիսապաշտպանն այդ խաղում դարձավ դուբլի հեղինակ:
-Ուրախ եմ, որ դարձա դուբլի հեղինակ և մենք հաղթանակ տարանք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ խաղընկերներին, ովքեր շատ աշխատեցին, որպեսզի ես կարողանամ աչքի ընկնել:
Վերջին շրջանում ինձ վրա մեծ ճնշում էի զգում, սակայն հավատում էի ուժերիս և Յուրգեն Կլոպն այդ հարցում նույնպես շատ էր օգնում, - գերմանական մամուլը փոխանցել է Մխիթարյանի խոսքերը: