12:05 , 10 փետրվար, 2014
Armnewstv.am-ը գրում է.
Դոլարը 20 դրամով արժեւորվելու դեպքում պետությունն այս տարվանից սուբսիդավորման չափը կբարձրացնի եւս մեկ կետով: Այսպիսով, 2008 թվականին արտարժույթով վարկ ստացած քաղաքացիներն այլեւս տոկոսներ չեն վճարի, կմարեն միայն մայր գումարը:
Աջակցության այս ծրագիրն ակտիվացրեց բնակարանաշինության ոլորտը: Մի քանի հարյուր բնակարան միայն Ստեփանակերտում կառուցվեց: Շենքեր կառուցվեցին նաեւ շրջաններում: Հիմնադրամն այս ծրագրին արդեն մեկուկես միլիարդ դրամ է ուղղել:
Հիփոթեքային ծրագրից օգտվել է 1790 ընտանիք: Վարկառուների 44 տոկոսը գերադասել է արտարժույթը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ