11:55 , 10 փետրվար, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Օրերս ամերիկյան Forbes ամսագիրը երկրորդ տարին անընդմեջ Անգելա Մերկելին ճանաչեց որպես աշխարհի ամենաազդեցիկ կին: Հետաքրքիր է` որտեղ և ինչպես է ապրում աշխարհի ամենաազդեցիկ կինը: Իրականում հասցեն հայտնի է գրեթե բոլորին` 10117 Berlin, Am Kupfergraben, 6: Շենքը բազմաբնակարան է, Անգելա Մերկելի բնակարանը գտնվում չորրորդ հարկում:
Գերմանիայի կանցլերի պաշտոնում Անգելա Մերկելին նախորդող Գերհարդ Շրյոդերն ապրել է ծառայողական բնակարանում, որի ընդհանուր մակերեսը կազմել է 200 քառակուսի մետր և գտնվել է դաշնային կանցլերի գերատսչության շենքում: Սակայն Անգելա Մերկելը և նրա ամուսինը` Յուահիմ Զաուերը, որոշեցին մնալ իրենց բնակարանում: Տիկին կանցլերն ամուսնու հետ ապրում է Բեռլինի կենտրոնում գտնվող թաղամասում` հայտնի Պերգամոնի թանգարանի հարևանությամբ:
2012թ-ի մայիսին Անգելա Մերկելի աշխատավարձը բարձրացավ: Դա Գերմանիայի կանցլերի աշխատավարձի բարձրացման առաջին դեպքն էր վերջին 12 տարիների ընթացքում: Գերմանիայի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար Անգելա Մերկելն այժմ ստանում է տարեկան 190 հազար եվրո: Եվ քանի որ նա նաև Բունդեսթագի պատգամավոր է, դրա համար նույնպես վարձավճար է ստանում, և արդյունքում ընդհանուր աշխատավարձը տարեկան կազմում է մոտ 290 հազար եվրո: Իհարկե, այդ չափազանց համեստ աշխատավարձից նա նաև հարկեր է վճարում: Գերմանիայի ղեկավարը արձակուրդները սիրում է անցկացնել լեռներում, օրինակ` Տիռոլում, իսկ ծախսերը հոգում է սեփական միջոցներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ