11:13 , 10 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
Երևան քաղաքի փողոցների՝ միայն դպրոցամերձ հատվածներում տեղադրված բոլոր 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանները 2014 թվականի փետրվարի 9-ից գործելու են միայն աշխատանքային օրերին՝ ժամը 08.00-ից մինչև 18.00-ն։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը, ոչ աշխատանքային օրերին և ժամը 18.00-ից մինչև հաջորդ օրը ժամը 08.00-ն գործելու է բնակավայրի համար սահմանված 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությունը: Նույն ժամային ռեժիմով են գործելու նաև տվյալ ճանապարհահատվածներում տեղադրված արագաչափ սարքերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ