600 բնակիչ լքել է 1 տարի շրջափակման մեջ գտնվող Հոմսի կենտրոնը


10:42 , 10 փետրվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Կիրակի օրը՝ փետրվարի 9-ին, 600 հոգի լքել է ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջափակված Հոմսի կենտրոնը՝ փախչելով ավելի քան 1 տարի ձգվող սովից ու զրկանքներից, գրում է The Daily Star-ը: Տարհանվածների մեծ մասը կանայք, երեխաներ և ծերեր են:

Սիրիայի Կարմիր մահիկը հաստատել է, որ 600 հոգի դուրս է եկել և սննդի 60 կապոց ու մեկ տոննա ալյուր է հասցվել քաղաքի կենտրոն: