Բաղադրությունը`
Սալորաչիր-300 գրամ

Ընկույզ-300 գրամ

Դարչինի փոշի-3 գրամ
Նարնջի կեղև-1 թեյի գդալ
Վանիլային շաքարավազ-1 թեյի գդալ
Շաքարավազ-100 գրամ
Կարագ-25 գրամ
Կոնյակ- 25 մլ
Պատրաստման եղանակը`
Սալորաչիրն առանց կորիզի թրջել: Ընկույզը բաժանել երկու մասին, մի մասը փշրանքների վերածել, իսկ մյուս մասը դանակով կտրատել: Սալորաչիրը մսաղացով աղալ և ընկույզի փշրանքներով խառնել, որպեսզի միատարր զանգված ստանալ:

Կաթսայի մեջ կարագը հալեցնել, ապա ավելացնել շաքարավազ, դարչին, վանիլային շաքարավազ, նարնջի կեղև և կոնյակ: Լավ խառնել և թողնել մի քանի րոպե կրակի վրա:
