09:50 , 10 փետրվար, 2014Panorama.am-ը գրում է.
Թեհրանում իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երկրորդ օրը ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները իրանական կողմի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել 7 նոր քայլերի վերաբերյալ: Դրանք Իրանը պարտավոր է կատարել առաջիկա 3 ամսում: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Մասնավորապես, Իրանը համաձայնել է տեղեկատվություն տրամադրել պայթուցիչների արտադրության ծրագրի մասին և ապահովել տեսուչների մուտքը Սահանդի ուրանի հանք: Կողմերը նաև հաստատել են, որ Իրանը կատարել է նախնական պայմանները, որոնք դրվել էին այդ երկրի առջև 3 ամիս առաջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ