Օլիմպիադայի պատմության մեջ առաջին անգամ հնչելու է դուդուկ


09:08 , 10 փետրվար, 2014

Panorama.am-ը գրում է.

Սոչիի օլիմպիական խաղերի ընթացքում հնչելու է հայկական երաժշտություն. Միջազգային 7-րդ ձմեռային փառատոնին մասնակցելու համար Սոչի է հրավիրվել նաև հայտնի դուդուկահար Գևորգ Դաբաղյանը: Այս մասին տեղեկանում ենք chelovek-online.ru կայքից: Ծրագրում հնչելու է Վ. Շարֆյան, Կոմիտաս:

Ձմեռային օլիմպիական խաղերի հյուրերն ու Սոչիի բնակիչները միաժամանակ կարող են ականատես լինել մշակութային միջոցառումների: Օլիմպիադայի ընթացքում Սոչիում փետրվարի 6-20-ն անցկացվում է նաև Միջազգային 7-րդ ձմեռային փառատոնը, որի կազմակերպիչն է ռուս հայտնի երաժիշտ Յուրի Բաշմետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ