Հոլանդացի Վիմ Հոֆի օրգանիզմն ընդհանրապես զգայուն չէ ցրտի նկատմամբ: Անհավատալի է, բայց փաստ, որ այս յուրահատուկ մարդու օրգանիզմն ընդհանրապես չի մրսում: Հոֆը բազմիցս բարձրացել է լեռների ձյունոտ բարձունքները գրեթե կիսամերկ վիճակում, ինչպես նաև լոգանքներ է ընդունել սառցե ջրում:

Գիտնականները չեն կարողանում բացատրել Վիմի ֆենոմենը, քանի որ վերջինիս օրգանիզմը որևէ կերպ չի տարբերվում սովորական մարդու մարդու օրգանիզմից: Վիմը 52 տարեկան է, նա գրեթե ամեն օր զբաղվում է յոգայով, սակայն նա դա անում է ոչ թե տանը հարմարավետ գորգի վրա, այլ դրսում` ձյան և սառույցի վրա:
