17:48 , 9 փետրվար, 2014
Ստեղծվել է նոր էլեկտրական բաժակ Apple iCup: Այս բաժակը իրականացնում է ոչ միայն իր իսկական ֆունկցիան, այլ նաև ունի կծած խնձորի ճանաչելի ձևը և էլեգանտ պարզություն, որը բնորոշ է Apple-ի պրոդուկտներին: Դիզայներ Տոմիսլավ Զվոնարիկի ստեղծած բաժակը համակարգչի առջև աշխատելիս կարող եք միացնել Ձեր համակարգչին USB-լարի միջոցով և վայելել տաք ըմպելիքը այնքան, որքան կցանկանաք:
Դիզայներ Anya Hindmarch-ը ստեղծել է կլաչ, որի պրոտոտիպն է հանդիսացել չիպսի տուփը: Աքսեսուարի դիզայները դիզայնի վրա աշխատել է ամիսներ: Ցանկացողների քանակը այնքան մեծ էր, որ վաճառքն սկսելուց 3 ժամ անց այն սպառվեց: Հաջորդ պարտիան կհայտնվի բրենդի օնլայն խանութում մարտի կեսերին, իսկ սպասողների ցուցակն աճում է ոչ թե օր օրի, այլ ժամ առ ժամ: Կրեք այս կլաչը և Դուք կարժանանաք շրջապատի հիացական հայացքներին: