15:47 , 9 փետրվար, 2014
Armsport.am-ը գրում է.
Ավարտվեց դահուկավազքի սկիաթլոնի 15 կմ դասական + 15 կմ ազատ ոճի տղամարդկանց մրցաշարը, որին մասնակցում էին մեր չորս օլիմպիականներից երկուսը՝ Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը։ Մեր մարզիկները մեկնարկեցին համապատասխանաբար 52 և 67 համարներով։ Դասական ոճում Սերգեյ Միքայելյանի լավագույն արդյունքն էր 40-րդ հորիզոնականը, Արթուր Եղոյանինը՝ 57-րդը։
Մրցումն ավարտվեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Դարիո Կոլոնյայի հաղթանակով, ում կարիերայում սա երկրորդ օլիմպիական ոսկին էր։
Սերգեյ Միքայելյանը մրցումն ավարտեց 46-րդ հորիզոնականում, իսկ Արթուր Եղոյանը 63-րդն էր։
46. Սերգեյ Միքայելյան (Հայաստան) 1:13:16.6
63. Արթուր Եղոյան (Հայաստան) 1:17:44.5
Փաստենք, որ հյուրընկալող երկիր Ռուսաստանը այս մարզաձևում ևս մեդալներ չնվաճեց։