Խորհուրդներ ընտանեկան բյուջեի կազմակերպման համար


15:29 , 9 փետրվար, 2014

Դուք քիչ թե շատ վաստակում եք, բայց և այնպես չե՞ք կարողանում հասկանալ, թե ինչի վրա են ծախսվում ձեր փողերը: Զարմանում եք, թե ինչու մինչև հաջորդ աշխատավարձի օրը չեք կարողանում ծայրը ծայրին հասցնե՞լ: Հավատացե՛ք, այդ խնդիրն ունեք ոչ միայն դուք. ֆինանսները խելամիտ և կազմակերպված տնօրինելու հարցում դժվարանում են բազմաթիվ մարդիկ թե՛ ամուրի, թե՛ ամուսնացած: 

Խորհուրդներ ընտանեկան բյուջեի կազմակերպման համար

Մեր ծնողները, սովորաբար, մեզ չեն սովորեցնում խելամիտ պլանավորել ընտանեկան բյուջեն: Նրանք սեփական փորձի ճանապարհով են հասել այդ «գիտությանը» և մոռացել են, թե ինչքան դժվարությունների են հանդիպել ինքնուրույն կյանքի առաջին տարիներին: Այնուամենայնիվ, երբեք էլ ուշ չէ սովորել, թե ինչպես կարելի է գումարները ծախսել խելամիտ կերպով: Ընտանեկան բյուջեն անհրաժեշտ է տնօրինել կազմակերպված, եթե անգամ ձեր ընտանիքը միայն դուք եք:

Համակարգե՛ք բոլոր ծախսերը

Առաջին քայլը բոլոր ծախսերը համակարգելու մասին վճռական որոշում կայացնելն է: Դուք, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեք հրաժարվել ձեր որոշ հաճելի սովորույթներից` կենտրոնանալով ավելի կարևոր ծախսերի վրա: 
Շատ հաճախ խանութում հանդիպելով որևէ հաճելի մանրուքի` մենք չենք կարողանում հրաժարվել այն գնելու գայթակղությունից: Գնման պահին մեզ թվում է, թե այդ իրը շատ էժան է և անհրաժեշտ, բայց եթե մի փոքր կենտրոնանանք ու հիշենք, թե ինչքան նմանատիպ մանրուքներ ենք գնել վերջին շրջանում, ապա տհաճորեն կզարմանանք, միգուցե նաև հիասթափվենք:

Ամբողջական նյութն՝ այստեղ