Սոչիի օլիմպիական խաղեր. օրվա ամփոփում՝ 40–ամյա օլիմպիական չեմպիոնը


00:54 , 9 փետրվար, 2014

Սոչիի օլիմպիադայում արդեն խաղարկվել է 15 մեդալ, որը բաժին է հասել յոթ երկրի ներկայացուցչի։
Թիմային հաշվարկով առաջատարը Նորվեգիայի հավաքականն է՝ երկու ոսկի, մեկ արծաթ, մեկ բրոնզ։
Կանադացիներն ու նորվեգացիներն ունեն մեկական ոսկի, արծաթ ու բրոնզ։
Ի դեպ, ուշագրավ է, որ նորվեգացի բիաթլոնիստ Ուլե Էյնար Բորնդալենն օլիմպիադայի յոթակի չեմպիոն է դարձել 40 տարեկան հասակում։
Հատկանշական է, որ տանտերերն առայժմ չեն նվաճել ոչ մի մեդալ։