Կլոպ. Կարևոր հանդիպում էր Մխիթարյանի համար


00:37 , 9 փետրվար, 2014

Կլոպ. Կարևոր հանդիպում էր Մխիթարյանի համարArmsport.am-ը գրում է.

Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Վերդեր» Բրեմեն-«Բորուսիա» Դորտմունդ խաղից հետո, «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Սա շատ կարևոր հանդիպում էր Հենրիխ Մխիթարյանի համար: Այժմ նա պետք է շարունակի նույն ձևով»,- ասել է գերմանացի մասնագետը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» 5-1 հաշվով հաղթեց «Վերդերին», իսկ հայ լեգիոները դարձավ դուբլի հեղինակ: