Մարիուս անունով այս ընձուղտին վաղը կսպանեն՝ կրակելով


23:33 , 8 փետրվար, 2014

Մարիուս...
18-ամսական այս ընձուղտին վաղը տխուր ճակատագիր է սպասում... Կոպենհագենի կենդանաբանական այգին չի կարող նրան պահել, իսկ որեւէ այլ գազանանոց չի համաձայնել նրան վերցնել... Կիրակին այս առողջ եւ անմեղ երիտասարդ կենդանու՝ Մարիուսի վերջին օրն է լինելու: Ընդ որում սպանելու են կրակելով, որովհետեւ եթե դեղամիջոցով քնեցնեն, միսը կփչանա, իսկ միսն ուզում են օգտագործել առյուծներին կերակրելու համար... ԲիԲիՍի-ի վկայությամբ՝ կենդանիների պաշտպանության կազմակերպությունները արշավ են ծավալել Մարիուսին փրկելու համար, բայց ապարդյուն... Տխուր ու դաժան պատմություն...