Վարդան Պետրոսյանի փաստաբանը մի շարք խախտումներ է հայտնաբերել գործում և դրանց կներկայացնի առաջիկայում


22:06 , 8 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Եղվարդում 2013-ին տեղի ուենցած վթարի գործով անազատության մեջ գտնվող դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ գործով նախաքննության ավարտից հետո, հետազոտելով իրենց տրամադրված բոլոր նյութերը, հայտնաբերել է մի շարք խախտումներ:

«Բոլոր խախտումները քողարկված են ներկայացված: Մենք մանրամասն վերլուծություն ենք արել, որոնք կներկայացնենք ավելի ուշ»,- ասաց նա:

Հարցին, թե խոսքը մասնավորապես ինչին է վերաբերում, փաստաբանը նշեց, որ իրենք կհրավիրեն մամուլի ասուլիս և բոլոր լրագրողների ներկայությամբ կներկայացնեն թե դեպքը իրականում ինչպես է տեղի ունեցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ