Տոկիոյի կանայք խոստացել են, որ կհրաժարվեն սեքս անել ցանկացած տղամարդու հետ, ով ձայն կտա Յոիչի Մասուզոեին


21:43 , 8 փետրվար, 2014

Բողոքի միջոցները սպառված չեն...
Թվում է, թե Հայաստանի ընդդիմությունը փորձարկել է բողոքի բոլոր ձեւերը՝ հանրահավաքներ, երթեր, հացադուլներ ու նստացույցեր եւ այլ... Բայց այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ բողոքի եղանակները սպառված չեն...

Յոիչի Մասուզոեն առաջադրել է իր թեկածությունը Տոկիոյի նահանգապետի ընտրություններում... Այս մարդը հայտնի է նրանով, որ ժամանակին ասել է, թե կանայք իրավունք չունեն կառավարական պաշտոններ զբաղեցնել ֆիզիոլոգիական պատճառներով՝ ամիսը մի անգամ նրանք ի վիճակի չեն արդյունավետ որոշումներ կայացնել... Տոկիոյի կանայք ի նշան բողոքի արշավ են սկսել նրա դեմ, զգուշացնելով՝ կհրաժարվենք սեքս անել ցանկացած տղամարդու հետ, որը ձայն կտա այս թեկնածուին... Ինձ թվում է՝ դա ընտրախախտում է եւ անթաքույց ճնշում ընտրողի վրա...