18:34 , 8 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի՝ ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների համար միգրացիոն ռեժիմի մեղմացմանն առնչվող հարցերի վերաբերյալ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին ուղղված նամակում խոսքը ոչ թե Հայաստանից արտագնա աշխատանքի գնացողների, այլ այնտեղ տարիներ շարունակ աշխատողների մասին է:
Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը՝ մեկնաբանելով քաղաքագետ Լևոն Շիրինյանի՝ այսօր հնչեցրած տեսակետը, թե այդպիսով անվտանգության խորհրդի քարտուղարը նպաստում է ժողովրդի տեղահանությանը:
«Միանգամից զարմացա, որ ինքն ընդհանրապես ծանոթ չէ Արթուր Բաղդասարյանի գրած նամակին: Այնտեղ խոսքն այն մասին է, որ շուրջ 2 մլն և ավելի Ռուսաստանում գտնվող մեր քաղաքացիները, որոնք տարբեր առիթներով մեկնել են արտագնա աշխատանքի, դիմել են մեզ, որ օրենքը, որն ընդունվել է 2013թ.-ի վերջերին և ուժի մեջ է մտել 2014թ.-ի հունվարից և վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունից մեկնելու և մուտք գործելու մասին օրենքում փոփոխություններ կատարելուն, առաջ է քաշել մի խնդիր, որ 90 օր ոչ պայմանագրային հիմքով աշխատող մեր քաղաքացիները պետք է վերադառնան Հայաստան»,-ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ