Հաղորդավարուհի Կարինա Դանելյանն էլ չի՞ երևա էկրաններին


17:19 , 8 փետրվար, 2014

Հաղորդավարուհի Կարինա Դանելյանն  էլ  չի՞  երևա էկրաններինLife.panorama.am-ը գրում է.

Արդեն տևական ժամանակ է` հաղորդավարուհի Կարինա Դանելյանը, կամ  ինչպես ինքն է իրեն կոչում`   Citrus  Կարինա Դանելյանը,  չի երևում հեռուստաէկրաններին:

Էքսցենտրիկ հաղորդավարուհու, նրա յուրահատուկ կերպարի սիրահար երկրպագուները անհանգստանում են.  «Կարինան էլ չի՞ վերադառնալու»:

Life.panorama.am-ը հաղորդավարուհուն ուղղեց նույն հարցը, իսկ վերջինս լակոնիկ պատասխան տվեց. «Կապրենք, կտեսնենք»:

Մեր այն հարցերին, թե ինչու Կարինան  առաջվա պես հաճախակի չի  երևում էկրաններին, ինչ ծրագրեր, միգուցե` անակնկալներ  ունի, հաղորդավարուհին նախ շնորհակալություն հայտնեց ուշադրության համար, ապա նշեց, որ ինքը շատ լավ է, սակայն արդեն երկու տարի է` հարցերի չի պատասխանում: Իսկ մեր այն դիտարկմանը, թե արդյոք ինքը հոգնե՞լ է շոուբիզնեսից, Կարինան պատասխանեց. «Հոգնել եմ նաև հարցերից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ