Գլխուղեղի ուռուցքով տառապող 18-ամյա հայ պատանին օգնության կարիք ունի


16:13 , 8 փետրվար, 2014

Championat.com-ը պատմել է 18-ամյա Գրիշա Սիմոնյանի մասին, ում մոտ գլխուղեղի չարորակ ուռուցք է հայտնաբերվել: Նրա հայրը՝ Վարդանը, ռուսական կայքին պատմել է, որ Մոսկվայում ծնված իր որդին մանկապատանեկան թիմերում  ֆուտբոլով է զբաղվել, և միշտ եղել է ամենաակտիվ երեխաներից մեկն ու թիմի ռմբարկուն: Սակայն խաղերից մեկի ժամանակ նա գլխով բախվել է դարպասաձողին, իսկ որոշ ժամանակ անց նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի ուռուցք: Այժմ բուժման համար Գրիշային անհրաժեշտ է ֆինանսական օգնություն:


«Նույնիսկ չգիտեմ, թե ինչպես պատասխանեմ բուժման լրիվ արժեքի մասին հարցին,- ասել է Սիմոնյան-ավագը: -Իհարկե, տղային փրկելու համար պետք է նրան տանել Իսրայել կամ Գերմանիա: Բայց որքա՞ն դա կարժենա, չեմ կարող պատկերացնել: Բժիշկներն ասում են, որ Գերմանիայում բուժումն առնվազն 100 հազար եվրո է: Առնվազն: Ասացեք, որքա՞ն է դա ռուբլով: 4 միլիոնից ավելի՞: Չգիտեմ, թե ինչ ասեմ հիմա... Աստված չանի, որ որևէ մեկը հայտնվի նման պատմության մեջ... ոչ մի թշնամու նման բան չեմ ցանկանա...



Գրիշա Սիմոնյանին հնարավոր է օգնել հետեւյալ դրամական համակարգերի միջոցով։

QIWI դրամապանակ՝ 9263392200

YANDEX դրամապանակ 4100 1216 1855 630

Հանգանակության փոխանցման հեռախոսահամար (օպերատոր՝ «Մեգաֆոն»)+7 (926) 339 -22 – 00

Ռուբլիով փոխանցման համար

Ստացող բանկ՝ լրացուցիչ գրասենյակ N9038/01352

Ստացողի թղթակցային հաշվեհամար՝ 30101810400000000225

Բանկի նույնականացման կոդ՝ 044525225

Ստացողի հաշվեհամար՝ 40817810338051649207

Ստացող՝ Սիմոնյան Գրիշա Վարդանի

Արտարժույթով փոխանցումների համար

SWIFT-code – SABRRUMM

Բանկի անվանումը – լրացուցիչ գրասենյակ՝ N9038/01352

Բանկի հասցե՝ ք. Մոսկվա, Ռիմսկի-Կորսակովի փողոց, 2

Ստացողի հաշվեհամար՝40817810338051649207

Ստացող՝ Սիմոնյան Գրիշա Վարդանի

Ուղարկիր 16 կոդը 1907 կարճ համարին և փոխանցիր 500 դրամ` օգնելով փրկել Գրիշայի կյանքը: SMS կարող են ուղարկել միայն Beeline Armenia-ի և VIVACELL-MTS-ի բաժանորդները: Ուղարկվելիք SMS-ների քանակը սահմանափակված չէ: Անկախ նրանից` ձեր ուղարկած SMS-ի հաստատումը կստանաք պատասխան SMS-ի տեսքով թե ոչ, ձեր նվիրատվությունը կընդունվի:

Ուղարկիր SMS և օգնիր: Այսպես է BlogNews-ի նախաձեռնած նոր բարեգործական արշավի խորագիրը, որով փորձելու ենք բարի գործ անելու հնարավորություն տալ բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն դրա ցանկությունը՝ առանց նրանցից լրացուցիչ ջանքեր ու էներգիա խլելու: SMS-ների միջոցով դրամահավաք կազմակերպելու գաղափարին երկար մտորումների արդյունքում հանգեցինք: Թերևս ամենաուժեղ արգումենտը, որը և հիմնական դրդապատճառն էր, որ անցում կատարեցինք այս համակարգին այն էր, որ ֆիզիկապես այլևս չէինք հասցնում հանդիպել և գումար վերցնել բոլոր այն մարդկանցից, ովքեր ցանկանում էին միանալ այս կամ այն ընտանիքին, հիվանդ մանուկին... օգնելու մեր նախաձեռնություններին:

Հետայսու, 1907 համարը այն համարն է, որի միջոցով ՕԳՆԵԼՈՒ ենք: Ու օգնելու ենք նրանց, ովքեր դրա կարիքն իրոք ունեն: Փնտրելու ենք, ուսումնասիրելու ենք, ստուգելու ենք, ապա նոր միայն ձեր դատին ենք հանձնելու հերթական դժբախտ կյանքի պատմությունը, որը լուսավոր ու վառ ենք դարձնելու միասին, ամուր՝ իրար ձեռք բռնած:

Ընտանիքներն ու պատմությունները կներկայացնենք ըստ հատուկ կոդերի: