21:38 , 8 փետրվար, 2014
Նախկին զոդիչը պատմել էր, թե ինչ էր ստիպված եղել վերապրել այն բանից հետո, երբ մի կատվի փրկելու փորձի ժամանակ կատուն կծել էր իրեն և վարակել էր այտուցային ժանտախտի երեք տեսակով:
61-ամյա Փոլ Գեյլորդը պատմել էր, թե ինչպես են նրա մոտ սկսել աստիճանաբար ի հայտ գալ մահացու հիվանդության աշխատանիշները: Նրա խոսքերով ամեն ինչ սկսվեց ձեռքերի մաշկի աստիճանաբար առաջացող մգությունից:
Գեյլորդը, ով ապրում է Օրեգոն նահանգում, մոտ մեկ ամիս միացված էր եղել կենսունակության արհեստական պահպանման սարքին: Ժանտախտը ոչնչացնում էր ներքին օրգանները: Արդյունքում տղամարդն ուշագնաց էր եղել և սրտի կանգ առնելու պատճառով հայտնվել է կոմայի մեջ:
Փոլն ուշքի էր եկել 24 ժամ առաջ, նախքան բժիշկները նրան կանջատեին կենսաապահովման սարքից:
Ինչպես տեղեկացնում է Mail Online-ը, տղամարդը վարակվել է՝ փորձելով հանել սատկած մկանը խեղդվող կատվի բերանից: Վարակված կատուն կծել է նրան, և Գեյլորդի մոտ 48-ժամվա ընթացքում ի հայտ են եկել առաջին ախտանիշները:
Բժիշկները տղամարդու կյանքը փրկելու համար դիալիզ են արել, քանի որ նրա կենսական կարևոր օրգանները լուրջ վնասված էին:

Դժբախտաբար, բժիշկները չկարողացան փրկել նրա ձեռքի մատները և ստիպված էին հեռացնել դրանք: Վիրաբույժների խոսքերով, երբ Գեյլորդը հիվանդանոց ժամանեց, նրա մատներն արդեն մահացած էին:
«Դժվար է հավատալ, որ դա ինձ հետ է տեղի ունեցել: Փոխարենը ճնշված լինեմ՝ ես ուրախ եմ: Ուրախ եմ, որ ողջ եմ մնացել»,- ասել է Փոլը:
Տղամարդը դարձել է 18-րդ վարակված մարդը, ով 1934թ.-ից ի վեր Օրեգոն նահանգում հիվանդացել է այդ հիվանդությամբ:

Այս ամիս ԱՄՆ-ում ևս մեկ այդպիսի դեպք է գրանցվել: 7-ամյա Սիերրա-Ջեյն Դաունինգը Կոլորադոյում արշավի ժամանակ ժանտախտով էր վարակվել: Ենթադրաբար վարակն անցել էր սատկած սկյուռիկից, որին երեխան որոշել էր թաղել: Առանց բուժման ժանտախտը մահվան է հանգեցնում չորս օրվա ընթացքում: Այս հիվանդության ախտանիշներից են դողէրոցքը, արյունոտ կամ թաց հազը:
Կենդանիների մոտ այն արտահայտվում է գեղձերի մեծացմամբ, ինչպես նաև բարձր ջերմաստիճանով և հոգնածությամբ: