15:05 , 8 փետրվար, 2014
Aysor.am-ը գրում է.
Փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերը, ադրբեջանական կողմը, սահմանագծի տարբեր հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմի կանոնները` ինտենսիվ կրակահերթեր արձակելով հայկական մարտական հենակետերի ու բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հարցին` համեմատելի՞ էր արդյոք ադրբեջանական կողմի ակտիվացումը 10 օր առաջ սահմանագծին տիրող լարված իրավիճակի հետ, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց, որ այդ օրերի լարվածությունն ու կրակահերթերի ինտենսիվությունը չկա, սակայն նախորդ 2-3 օրերի համեմատ, Ադրբեջանն ակտիվացել է:
Վերջինս ընդգծեց, որ հայկական կողմից պատասխան կրակ չի արձակվել: