14:45 , 8 փետրվար, 2014Lragir.am-ը գրում է.
Ավտովթարի հետևանքով զոհվել է Դոնեցկի Շախտյորի ֆուտբոլիստ Պերեյրա դե Օլիվեյրա Մայկոնը: Այս մասին հայտարարել է Շախտյորի մամուլի ծառայությունը:
25-ամյա Մայկոնը Շախտյոր է եկել 2012 թվականի ամռանը, սակայն վարձավճարով տեղափոխվել է Զարյա: Շախտյորի կազմում առաջին անգամ դաշտ է մտել 2013 թվականի մարտին: Վերջին ամիսներին նա վարձավճարով խաղում էր Իլիչևեցում: