ԱԺ մտան ՀՀԿ-ի շվաքի տակ, հիմա քննադատում են ՀՀԿ-ին


13:40 , 8 փետրվար, 2014

Կան պատգամավորներ, ովքեր ԱԺ մտան ՀՀԿ-ի շվաքի տակ, հիմա պոպուլիստական քայլերով և ելույթներով փորձում են դիվիդենտներ շահել ժողովրդի աչքերում՝ չհասկանալով, որ բոլորն էլ լավ հասկանում են, որ էժանագին պոպուլիզմ է: Ընդունենք՝ չեք կիսում ՀՀԿ-ի կուրսը այս կամ այն հարցերում, քննադատեք կուսակցության կուլիսներում կամ, եթե ուզում եք հրապարակային անել առավել ազնիվ, կարող եք վայր դնել ձեր մանդատը և դուրս գալ ԱԺ-ից, առավել ևս, որ ձեր օգտակարության գործակիցը շատ մոտ է 0-ին: