Օլիմպիական խաղերի ժամանակացույցը


11:38 , 8 փետրվար, 2014

Yerevannews.am-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 8-ին, 22-րդ ձմեռային Օլիմպիադայի խաղային առաջին օրը Սոչիում խաղարկվելու է մեդալների հինգ հավաքածու: 2014 թվականի Օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնն ու մեդալակիրները հռչակվելու են սնուբորդ մարզաձևում:

Սոչի-2014. Մրցումների խաղացանկ

Շաբաթ, փետրվարի 8

12:00 – Հոկեյ, Կանայք, ԱՄՆ - Ֆինլանդիա

12:45 – Սնոուբորդ, տղամարդիկ: Սլոուփսթայլ, եզրափակիչ 14:00 – Դահուկավազք, կանայք: 7,5 կմ դասական + 7,5 կմ ազատ

15:30 – Չմուշկավազք, տղամարդիկ, 5000 մ

17:00 – Հոկեյ, Կանադա - Շվեյցարիա 18:00 – Ֆրիսթայլ, Կանայք, Մոգուլ -որակավորում

18:30 – Բիաթլոն, տղամարդիկ. Արագավազք, 10 կմ

18:30 – Սահնակային մարզաձև, տղամարդիկ՝ մեկտեղանի սահնակներով, առաջին շրջան

18:30 – Գեղասահք, թիմային մրցումներ, պարեր, կարճ ծրագիր 20:10 – Գեղասահք, թիմային մրցումներ, կանայք, կարճ ծրագիր

20:30 – Թռիչքներ՝ ցատկահարթակից, տղամարդիկ, միջին ցատկահարթակ, որակավորում

20:40 – Սահնակային մարզաձև, տղամարդիկ՝ մեկտեղանի սահնակներով, երկրորդ շրջան

22:00 – Ֆրիսթայլ, կանայք, Մոգուլ ձևում, եզրափակիչ

22:05 – Գեղասահք. Թիմային մրցումներ, Զույգեր, ազատ ծրագիր

22:35 – Ֆրիսթայլ, կանայք, Մոգուլ, երկրորդ եզրափակիչ

23:10 – Ֆրիսթայլ, կանայք, Մոգուլ. Երրորդ եզրափակիչ: 

Ծանոթագրություն. Մրցումները ներկայացված են Երևանի ժամանակով, ինչպես նաև առանձնացվել են այն մարզաձևերը, որոնցում մեդալներ են խաղարկվում:

Հավելենք, որ 22-րդ Օլիմպիական խաղերին մասնակցելու են նաև 4 հայ մարզիկներ՝Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը (երեքն էլ՝ դահուկավազք) եւ Արման Սերեբրակյանը (լեռնադահուկ): Հիշեցնենք , որ նրանցից առաջինը մրցասապարեզ կելնի աշոցքցի դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը: Նրա պայքարի մեկնարկը կտրվի փետրվարի 9 –ին, ժամը 14 -ին` 15 կմ + 15 կմ երկու մրցաձև ներկայացնող «սկիաթլոն» մրցավազքում: