Քլորոպրենային կաուչուկի արտադրությունը տեղափոխենք Իրանից ներմուծվող բարտերային բազա. Վազգեն Սաֆարյան


11:23 , 8 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

«Հայաստանի ապրանք արտադրողների միությունը» կառավարությանը առաջարկ է ներկայացնելու, որպեսզի քլորոպրենային կաուչուկի արտադրությունը Հայաստանում զարգանա Իրանից ներմուծվող բարտերային փոխանակման հիմքի վրա:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վազգեն Սաֆարյանը, ապա հավելեց. «Քանի որ «Ռոսնեֆտի» հետ բանակցությունները , կարծես, ավարտվել են և ուզում են արտադրել բութադիենային կաուչուկ, ուստի «Նաիրիտի» մասով ներկայացնելու ենք առաջարկ, որ քլորոպրենային կաուչուկի արտադրությունը ևս զարգանա: Ես կարծում եմ, որ դա պետք է արվի Իրանից ներմուծվող բարտերային գազի բազայի վրա, մենք իրանից գազ ենք ստանում, դրա դիմաց էլեկտրաէներգիա ենք տալիս, այդ կոնցեպտի շրջանակում կարելի է քլորոպրենային կաուչուկի արտադրությունը տեղափոխել բարտեր»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ