Օլիմպիադայի բացման արարողությունը դիտել է 3 մլրդ հեռուստադիտող


10:43 , 8 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

«Սոչի-2014»-ի կազմկոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը հետևել է 3 մլրդ հեռուստադիտող։ 

«Արարողությունը կհիշվի շնորհիվ իր մասշտաբի, դիտարժանության, բացառիկ դեկորացիաների ու նորարարական տեխնոլոգիական լուծումների։ «Ֆիշտ» մարզադաշտում շոուին հետևել է 40.000 հյուր և ևս 3 մլրդ մարդ ՝ ամբողջ աշխարհում։ Ընդհանուր առմամբ, 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության կազմակերպման աշխատանքում ներգրավված է եղել 12.000 մարդ»,-նշվում է կազմկոմիտեի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ