«Ժողովուրդ». ՀՀ ֆինանսների նախարարությունը որոշել է այս տարի գնել միանգամից 10 հատ սառնարան


09:31 , 8 փետրվար, 2014

«ՀՀ ֆինանսների նախարարությունը որոշել է այս տարի գնել միանգամից 10 հատ սառնարան։

«Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ սառնարանների համար նախարարությունը տրամադրել է 1.5 մլն դրամ՝ յուրաքանչյուրը 150 հազար դրամով։

Նախարարությունը ցանկանում է գնել նաև 3 հատ փոշեկուլ՝ յուրաքանչյուրը 19 հազարով ինչպես նաև՝ արդյունաբերական վառարան՝ 1 մլն 200 հազար դրամով։

Իսկ 150 հազար դրամ էլ նախարարությունը տրամադրելու է ծննդյան տոնի բացիկներ գնելու համար։

Եվ այս ամենը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։