«Ժողովուրդ». Մինչև 1974թ. ծնված բարձրաստիճան պաշտոնյաներից միայն Աժ նախագահն ու վարչապետն են կամավորության սկզբունքով կուտակում


09:06 , 8 փետրվար, 2014

«Երեկ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ մինչև 1974թ. ծնված բարձրաստիճան պաշտոնյաներից միայն Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն են կամավորության սկզբունքով օգտվում կուտակային կենսաթոշակային համակարգից։ Իսկ ահա մինչև 1974թ. ծնված մյուս պաշտոնյաները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ խուսափում են այդ համակարգին դիմելուց։ Եվ սա այն դեպքում, երբ նույն Սերժ Սարգսյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կատարած այցի ժամանակ կոչ էր արել «առանց զլանալու» բոլորին բացատրել այդ համակարգի կարևորությունը։ Փաստորեն, նա զլացել է սեփական օրինակով ցույց տալ. համենայնդեպս, երեկ մեզ չհաջողվեց ճշտել հակառակը։

Հիշեցնենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր սկզբունքով տարածվում է այն պաշտոնյաների ու պատգամավորների վրա, որոնք ծնվել են 1974թ. հետո, սա տարածվում է երկու նախարարի՝ Արմեն Աշոտյանի ու Դավիթ Սարգսյանի, ինչպես նաև Աժ 27 պատգամավորի վրա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։