08:34 , 8 փետրվար, 2014
«Նախօրեին Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի «ձեռնպահ» քվեարկությունը խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի առաջարկած գազային ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը տարակուսանք էր առաջացրել։
Մարտիրոսյանի այդ քվեարկությունը թերևս կարող է կապ ունենալ փետրվարի 3-ին Սերժ Սարգսյանի ստորագրած կարգադրության հետ։ Այդ օրը Սարգսյանը կարգադրություն է ստորագրել՝ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչել գործընկեր կազմակերպություն և նրան վերապահել 2014 թվականի ընթացքում հասարակական կազմակերպությունների միջև դրամաշնորհային մրցույթների կազմակերպման իրավասությունը»։
Խոսքը պետբյուջեից նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հ/կ-ներին որպես դրամաշնորհ հատկացվող հսկայական գումարների մասին է նախկինում այդ գործառույթը վստահված էր Լևոն Մարտիրոսյանին։
Այժմ, սակայն, պետբյուջեից դուրս գրվող փողի այդ երակը տնօրինելու է երիտհանրապետական Կարեն Ավագյանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, քանի որ հենց նա է երիտասարդական հիմնադրամի նախագահը։
Սրանով էլ թերևս կարելի է բացատրել Ավագյանի վերջին օրերի խիստ ակտիվությունը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։