Արթուր Սաքունց. «Շանթն ինձ ասել է, որ ոստիկանապետը իրեն սպառնացել է, որ տղայիդ նկատմամբ բռնություններ կգործադրենք»


02:48 , 8 փետրվար, 2014

Արթուր Սաքունց. «Շանթն ինձ ասել է, որ ոստիկանապետը իրեն սպառնացել է, որ տղայիդ նկատմամբ բռնություններ կգործադրենք»Aravot.am-ը գրում է.

Այսօր Շանթ Հարությունյանի նախկին կին Ռուզաննա Բադալյանը, անդրադառնալով Շանթի որդու` Շահեն Հարությունյանի նկատմամբ սպառնալիքներին և դպրոցում տեղի ունեցած միջադեպին  այսպիսի հայտարարություն արեց. «Երբ ոստիկանապետն ու փոխոստիկանապետն առաջին անգամ այցելել են Շանթին, սպառնացել են, որ որդու նկատմամբ բռնություն կկիրառեն: Շանթն  ինքն էլ է ասել, Արթուր Սաքունցն էլ է ասել: Նման փաստ եղել է, որ նրանք սպառնացել են Շանթի անչափահաս որդով: Չեմ բացառում, որ այս ամենը դրա տրամաբանական շարունակությունն է»:

Aravot.am-ը Ռուզաննա Բադալյանի` ոստիկանապետի և փոխոստիկանապետի սպառնալիքների վերաբերյալ  հայտարարությունների մասին պարզաբանումներ ստացավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից: Նա փոխանցեց հետևյալը.  «Ռուզաննան ճիշտ է ասել: Խոսքը վերաբերում է նրան , որ մեր կողմից նաև հաղորդում է տրվել հատուկ քննչական ծառայությանը և գլխավոր դատախազին, որ Շանթ Հարությունյանին և իր ընկերներին բերման են ենթարկել, ոստիկանության բաժնում  իր անչափահաս տղան մինչև առավոտ ժամը վեցը պահվել է: Նաև ինձ հետ հանդիպման ժամանակ Շանթն ասաց, որ ոստիկանապետը իր մի քանի տեղակալներով, երբ Շանթ Հարությունյանի` ոստիկանությունում  գտնվելու ժամանակ եկել է, բացի այն, որ Շանթին խփել է, նաև սպառնացել է, որ տղուդ նկատմամբ բռնություններ կգործադրենք: Շանթը ինձ դրա մասին հենց այդպես էլ ասել է: Շանթի նկատմամբ ճնշում է գործադրվել տղայի նկատմամբ բռնությունների գործադրման սպառնալիքներով...

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ